Դեսպան. Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում

18.08.2023 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամուլսար #Լիդիան #ԱՄՆ #ՀՀ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։

«Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, եւ մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արեւմտյան ստանդարտները։

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եւ ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։  
Դիտում՝ 5172

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW