Ոսկեգործական ընկերություններն արտադրության հումքը կարող են ձեռք բերել մատչելի գնով

17.08.2023 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ոսկեգործություն #Ալմաստ» ՓԲԸ
Ոսկեգործական ընկերությունները հնարավորություն կունենան արտադրության համար անհրաժեշտ քանակի հումքը ձեռք բերել համեմատաբար մատչելի գնով՝«Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ից:   

Կառավարության այսօրվա որոշումը մշակող արդյունաբերության՝ ոսկեգործական ոլորտի ձեռնարկությունների բարձր արտադրողականության զարգացման եւ մատչելի արտադրանք ստանալու, ինչպես նաեւ ՀՀ-ի համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ լրացուցիչ հումքով ապահովելու նպատակով է:

««Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ն հումքի՝ թանկարժեք մետաղների ներկրումը կիրականացնի արտադրող ընկերությունների հայտադիմումի եւ կանխավճարների համաձայն, ինչը պայմաններ կստեղծի արտադրության կանոնավոր աշխատանքի եւ մրցունակ արտադրանք ապահովելու համար: Արդյունքում տարեկան օժանդակություն կստանա 15-20 ընկերություն, կաճեն արտադրական եւ արտահանման ծավալները»,- ասված է որոշման նախագծի մեջ:
Դիտում՝ 4817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW