Հինգ iPhone 15՝ Կոնվերս Բանկի ACT2WIN արշավի շրջանակում
17.08.2023 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնել են, որ մրցույթի պարզ պայմանների շնորհիվ կարող է մասնակցել եւ հինգ iPhone 15-ի խաղարկությանը մասնակցել բանկի հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ:
Արշավին մասնակցելու համար հարկավոր է լինել Converse mobile օգտատեր եւ մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ հավելվածով կատարել վարկի առնվազն մեկ մարում:
Վարկի մարում կատարած անձանց կուղարկվի անհատական կոդ. հաղթողները կորոշվեն բանկի ֆեյսբուքյան էջում կայանալիք ուղիղ եթերի ընթացքում:
«Բանկի մեծ թվով հաճախորդներ վարկը/երը մարում են Converse mobile-ով՝ նախապատվություն տալով հավելվածով գործարքների կատարման հարմարավետությանը եւ արագությանը: ACT2WIN արշավի գործարկմամբ Կոնվերս Բանկը շնորհակալություն է հայտնում հավելվածը ֆինանսական հիմնական գործիք ընտրելու համար՝ խրախուսելով նաեւ «Վարկի մարում» հնարավորության օգտագործումը»,-ասված է բանկի հաղորդագրությունում:
Արշավին կարող են մասնակցել նաեւ ներկայում բանկի Converse mobile օգտատեր չհանդիսացող անձինք՝ ներբեռնելով հավելվածը, ակտիվացնելով այն եւ օգտվելով «Վարկի մարում» հնարավորությունից:
Նշվում է, որ մինչեւ տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա նաեւ այլ արշավներով՝ թանկարժեք նվերներ ստանալու հնարավորություն ընձեռելով հաճախորդներին:
Մանրամասների համար այցելել բանկի կայք կամ զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: