«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2030 թվականը
10.08.2023 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն



Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից հայտնել են, որ պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2030 թվականը։
Պայմանագիրը ստորագրել են Երեւան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը եւ Իրանի նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրի համար. «Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաեւ գազի ներմուծման եւ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»:
Մաջիդ Չեգենին իր հերթին կարեւորել է պայմանագրի երկարաձգման փաստը՝ ընդգծելով, որ այն նոր զարկ կհաղորդի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: