Սոցիալապես անապահով 13 000 քաղաքացու կտրամադրվեն սննդի աջակցության քարտեր

08.08.2023 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#սննդի քարտ #անապահով ընտանիք
Սոցիալապես անապահով եւ արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի աջակցության քարտեր։

Ծրագիրը կիրականացվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում:

Նախարարությունից հայտնել են, որ ծրագրի այս փուլում սննդի աջակցության քարտը կտրամադրվի Շիրակի, Տավուշի, Լոռիի, Կոտայքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզի այն աղքատ կամ խոցելի ընտանիքներին, որոնք Միասնական սոցիալական ծառայության կողմից կարիքների գնահատման արդյունքում ճանաչվել են պարենային անապահով:

Նշվում է, որ ամեն ամիս քարտի միջոցով հասանելի կլինի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով մոտ 9000 դրամ:

Սննդի աջակցության քարտը կարելի է օգտագործել միայն մթերային խանութներում սնունդ գնելու համար եւ հնարավոր չէ գումարը կանխիկացնել:

Դիտում՝ 2423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW