Moody՛s-ը Հայաստանի Զարգացման եւ ներդրումների կորպորացիային շնորհել է Ba3 վարկանիշ՝ կայուն հեռանկարով

08.08.2023 | 08:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիային (DICA) շնորհել է Ba3 վարկանիշ՝ կայուն հեռանկարով, որը համընկնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հետ:

Վարկանիշի տրամադրման համար Moody's-ը հաշվի է առել մի քանի կարեւոր գործոններ, մասնավորապես, պետության մասնակցությունը DICA-ի կապիտալում, կապիտալի համարժեքության բարձր մակարդակը (2022 թ. տարեվերջին` 62%) եւ բարձր եկամտաբերություն գեներացնելու հնարավորությունը (2022թ. արդյունքներով զուտ շահույթ/ընդհանուր ակտիվներ հարաբերակցությունը կազմել է 3,4%):

Ըստ Moody's-ի, պետական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը, զուգակցված բարձր իրացվելիությամբ, եւս կարեւոր դեր են խաղում DICA-ի կողմից նոր ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաեւ սեփական պարտավորությունները ժամանակին մարելու համար:

Կապիտալի բարձր մակարդակը հանդիսանում է վարկունակության հիմնական բաղադրիչը եւ ապահովում է ակտիվների աճ՝ չեզոքացնում վնասները:

DICA-ի կայուն հեռանկարը ենթադրում է, որ կապիտալի պահուստներն ընկերությանն օգնում են մեղմել ակտիվների հետ կապված ռիսկերը, ինչպես նաեւ տնտեսության զգայուն ճյուղերից՝ հնարավոր ճնշումները:

DICA-ին շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիայում բարձր են գնահատում Moody's միջազգային վարկանիշային գործակալության հետ համագործակցությունը եւ վստահ են, որ վարկանիշն էլ ավելի կամրապնդի DICA-ի դիրքերը ֆինանսական շուկայում եւ համագործակցությունը գործընկերների հետ:
Դիտում՝ 3067

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW