Evocabank-ը Համահայկական 8-րդ խաղերի հովանավորն է

04.08.2023 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Համահայկական 8-րդ խաղեր
Evocabank-ը հովանավորում է Համահայկական ամառային 8-րդ խաղերը։

Բանկից հայտնել են, որ խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-19-ը, բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Գյումրիում, իսկ փակման արարողությունը՝ օգոստոսի 19-ին Երեւանում։

Համահայկական խաղերի ընթացքում լինելու է 19 մարզաձեւ, Հայաստան է այցելելու 7161 մարզիկ ու պատվիրակության անդամ։  

«Համահայկական խաղերը միայն սպորտային խաղեր չեն․ այս խաղերը համախմբում են ամբողջ աշխարհի հայությանը։

Կարեւորելով երկրի շարունակական զարգացումն ու բարելավումը՝ Evocabank-ը պարբերաբար հովանավորում է նմանատիպ նախագծեր»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 2944

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW