Ֆասթ Բանկը եւ Ֆասթ Շիֆթը Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներն են

04.08.2023 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Համահայկական ամառային 8-րդ խաղեր
Ֆասթ Բանկը եւ Ֆասթ Շիֆթը օգոստոսի 5-ից 19-ը «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներն են։

Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու «Շիրակ» քաղաքային մարզադաշտում, իսկ խաղերը` Երևանում և այլ քաղաքներում՝ Դիլիջան, Կապան, Վանաձոր և այլն։ Խաղերի անցկացման այս ձևաչափը նպատակ ունի զարգացնելու սպորտը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մյուս մարզերում՝ բնակիչներին հնարավորություն տալով անվճար մասնակցելու համահայկական տոնին։ Համահայկական այս խաղերի գլխավոր ուղերձներից է նաև Սփյուռք-մարզեր կապերի ամրապնդումը, որպեսզի Հայաստանից դուրս ապրող հայերը ծանոթանան մարզերին, ճանաչեն այնտեղ ապրող մարդկանց։
 
Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, մարզիկներին, մարզասերներին հայրենիքում համախմբելու նպատակով, Օլիմպիական խաղերի սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ անցկացվող Համահայկական խաղերում այս տարի ընդգրկված է 17 մարզաձև, որոնց համար խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Ի դեպ, առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։ Այս տարի ակնկալվում է, որ խաղերի համար սփյուռքից Հայաստան կգա մոտ 10 000 մասնակից։

«Տարբեր մարզաձևերի զարգացումը թե մայրաքաղաք Երևանում, թե մարզերում, սպորտի միջոցով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը կարևոր է նաև Fast Bank-ի եւ Fast Shift-ի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 2107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW