Ռուսաստանը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության շարունակական աճ է ակնկալում
04.08.2023 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Անցյալ տարի փոխադարձ առեւտուրը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ հասնելով $5 միլիարդի: Այս տարի նույնպես դրական դինամիկա ենք նկատում. հունվար-մայիսին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ առեւտուրն աճել է 86%-ով՝ կազմելով $2,3 միլիարդ: Ռեկորդային՝ 3,3 անգամ ավելացել է Հայաստանի արտահանումը Ռուսաստան, ինչը թույլ է տալիս ասել, որ հայ արտադրողների համար ռուսական շուկան առաջնահերթություն է:
Ապագայում ակնկալում ենք առեւտրաշրջանառության շարունակական աճ՝ հաշվի առնելով, որ հունիսի կեսերին զգալիորեն ընդլայնվել է Վերին Լարսի անցակետի թողունակությունը», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Դենիս Գոնչարը։
Նա նշել է, որ «Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հիմնական շահառուներից մեկն է»։
«2022 թվականին Հայաստանից արտահանման ծավալը միության երկրներ աճել է $1,6 միլիարդով, որը 2021 թվականի համեմատ ավելի է գրեթե 3 անգամ»,- ասել է ռուս դիվանագետը։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: