Արցախում հուլիսին հավաքագրված եկամուտները թերակատարվել են 54.6%-ով

04.08.2023 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #ՊԵԿ #թերակատարում
2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նախնական տվյալներով Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտ և տուրքեր, որը պլանավորված 26,0 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.1% կամ պակաս 9,6 մլրդ դրամով:

Արցախի պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ հուլիս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 54.6%-ով կամ պակաս է հավաքագրվել 2,5 մլրդ դրամ:

Նշվում է, որ շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները:
Դիտում՝ 1641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW