Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների եւ պլաստիկ տարաների վաճառքը կարգելվի

03.08.2023 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #պոլիէթիլենային տոպրակ #պլաստիկ տարա
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ասել է, որ պոլիէթիլենային տոպրակների որեւէ տեսակի եւ մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն արգելվելու է:

«2019թ. կարգավորումով՝ 2022թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչեւ 50 միկրոն հաստության վաճառքը: Կարծում եմ՝ համայնքներն ինչքան հնարավոր է վերահսկողություն իրականացրեցին, բայց ամբողջական արդյունք չտվեց:

Մենք հիմա նախագիծ ունենք, որով պոլիէթիլենային տոպրակների որեւէ տեսակի եւ մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու»,- կառավարության նիստում ասել է նախարարը:
Դիտում՝ 3478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW