Հայաստանում 12-ամսյա գնանկումը կազմել է 0․1%
03.08.2023 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /


Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.9%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 2.8% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 6.3%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 13.6% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ գները նվազել են 5.7%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 8.2%-ով:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ գրանցվել է 7.6%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ գնաճը կազմել է 3.8%, իսկ 2023թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.4% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.0%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 0.8% գնանկում:
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.6% գնաճ, իսկ 2023թ. հունիսի համեմատ 0.2% գնանկում։
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 3.7%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 0.1%։
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ գնանկումը կազմել է 22.3%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 3.7%:
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.1 % գնանկում, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 0.1% գնաճ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ սակագներն աճել են 3.7%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ`0.3%-ով:
Աննա Այվազյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: