Կառավարությունը հաստատել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ վերանայվել են ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում էր գործընկեր կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկավորման ժամանակ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառմանը, ինչպես նաեւ հստակեցվել են ծրագրում կիրառված որոշ ձեւակերպումները։ Նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են սահմանամերձ գյուղական բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության ֆինանսավորմամբ։ Միջոցառման շահառուներն են՝ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման եւ անկախ երեխա ունենալու հանգամանքից)։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մինչեւ 16 մլն դրամի եւ դրա գծով մինչեւ 13% տոկոսագումարի չափով մարման համար։ Միջոցառման շրջանակում գործընկեր բանկերն են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, Ակբա բանկ, Յունիբանկ, ՖԻՆՔԱ։ Tweet Դիտում՝ 2365