ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը (ՍԱՏՄ) ներկայացրել է 2023թ․ 1-կիսամյակում լաբորատոր եւ փաստաթղթային անհամապատասխանության հիմքով ներմուծման համար արգելված թռչնամսի ու այլ սննդամթերքի վերաբերյալ տվյալներ:Այսպես, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանություններ են գրանցվել Ուկրաինայից բերված 482 756, ԱՄՆ-ից՝ 85 258, Բրազիլիայից՝ 186 365, Գերմանիայից՝ 51 000, Իրանից՝ 210 000, Վրաստանից՝ 119 816 կգ թռչնամսում եւ այլ ենթամթերքում:Արգելվել է նաեւ Հայաստան ներմուծել Ուկրաինայից 23 110,7 կգ տավարի միս եւ այլ ենթամթերք, Իրանից՝ 21 250 կգ կաթի փոշի եւ 15000 կգ կերակրի յոդացված աղ, Հնդկաստանից՝ 26000 կգ գոմեշի միս, իսկ Պակիստանից՝ 600 կգ հիմալայան կերակրի աղ:Բացի այդ, 2023թ. առաջին կիսամյակում փաստաթղթային անհամապատասխանությունների պատճառով արգելվել է Ռուսաստանից Հայաստան ներմուծել 10 773,97 կգ թունաքիմիկատ, Իրանից՝ 25 000 կգ 50% կաթնային սերուցք եւ 19040 կգ խտացրած կաթ, 6740 կգ ինկուբացիոն ձու, ինչպես նաեւ՝ Վրաստանից (ծագման երկիրը Թուրքիա) ծիրանենու, դեղձենու եւ նեկտարենու 21400 հատ տնկի: Tweet Դիտում՝ 1755