Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեվերջին կանխատեսում է 58% գնաճ
27.07.2023 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /


«Կարճաժամկետ կտրվածքով գնաճը արտաքին եւ ներքին գործոնների ազդեցության տակ ժամանակավոր աճ կցուցաբերի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Հաֆիզե Գայե Էրքանը։
Հունիսի արդյունքներով Թուրքիայում գնաճը կազմել է 38,21%՝ դառնալով վերջին 1,5 տարվա ամենացածր ցուցանիշը։ Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի վաղ հայտնել էր, որ մինչեւ տարեվերջ գնաճը կանխատեսում է 22,3%:
Թուրքիայի ԿԲ ղեկավարի խոսքով՝ 2024 թվականի վերջում գնաճը երկրում կանխատեսվում է 33%, իսկ 2025 թվականին կնվազի մինչեւ 15%։ Նա նաեւ նշել է, որ հուլիսի 14-ի դրությամբ Թուրքիայի ԿԲ արժութային պահուստները կազմել են $115 մլրդ՝ նախորդ ամսվա համեմատ աճելով $15 մլրդով:
«Երկրի ֆինանսական շուկաներում իրավիճակը փոխվում է դեպի լավը։ Մենք տեսնում ենք, որ շուկաներում փոխարժեքի տատանումները [թուրքական լիրայի դոլարի նկատմամբ] նվազել են, ինչը գնահատում ենք որպես մեր ռազմավարության դրական արտացոլում»,- ասել է նա:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: