“ՊրոԿրեդիտ Բանկն” ավելացրեց իր կապիտալը 300 մլն դրամով

16.12.2008 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/ . “ՊրոԿրեդիտ Բանկն” այսօր հայտարարել է իր կապիտալը 300 մլն դրամով ավելացնելու մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, լրացուցիչ կապիտալի ներգրավումը կնպաստի բանկի գործունեության ընդլայնմանը:

Ներկայումս բանկի կապիտալը կազմում է 6.090 մլրդ դրամ ($ 20 մլն):

Կապիտալի ավելացման արդյունքում “ՊրոԿրեդիտ Բանկի” բաժնետիրական կառուցվածքը հետեւյալն է՝

“ՊրոԿրեդիտ Հոլդինգ” ԲԸ (ProCredit Holding AG)` 67.49%;
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (EBRD)` 16.67%;
“Զարգացման Բանկ” (KfW)` 15.84%:

Դիտում՝ 13530

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW