Պետբյուջեի հարկային եկամուտներն առաջին կիսամյակում ավելացել են 22%-ով

26.07.2023 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու #բյուջե
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2023թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22%-ով՝ կազմելով 874.52 մլրդ դրամ նախորդ ժամանակահատվածի 716․8 մլրդ դրամի փոխարեն:



Խոշորագույն հարկատուների ցանկը 2023թ. առաջին կիսամյակի տվյալներով գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ընկերության վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 34.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 66.8%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 104.78 մլրդ դրամ):

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է: Վերջինը հունվար-հունիս ամիսներին վճարել է 30.63 մլրդ դրամ հարկ, ինչը ցածր է 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 7.3%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 33.06 մլրդ դրամ):

Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Գրանդ Տոբակո»-ն է՝ 20.2 մլրդ դրամ հարկերի ծավալով: Կազմակերպության կողմից վճարած հարկերը ավելացել են 0.9%-ով:

Ցանկում չորրորդը «Ամերիաբանկ»-ն է, որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 19.87 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.76 մլրդ դրամի փոխարեն (աճը կազմել է 317․4%):

Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Արդշինբանկ»-ը, որը 2023թ. հունվար-հունիսի տվյալներով վճարել է 18.92 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 417.7 %-ով։

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ՝

«Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 15.83 մլրդ դրամ (աճ՝ 577.2%)
«Փրիթի Ուեյ»-ը՝ 15.73 մլրդ դրամ (աճ՝ 1 623․9%)
«Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը՝ 11.31 մլրդ դրամ (աճ ՝ 75․7%)
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն՝ 11.31 մլրդ դրամ (աճ՝ 4.6%)
«Ջեյ-Թի-Այ Արմենիա»-ը ՝9.24 մլրդ դրամ (աճ՝ 100.6%)

Աննա Այվազյան
Դիտում՝ 1852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW