Հայաստանն Արցախ է ուղարկել 400 տոննա հումանիտար օգնություն

26.07.2023 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Արցախ #հումանիտար օգնություն
Հայաստանն առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԼՂ հումանիտար օգնություն հասցնելու համար հայկական կողմը դիմել է ռուս խաղաղապահների օգնությանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանն էլ նշել է, որ 19 բեռնատարում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ եւ 9 տոննա դեղորայք:

«Սրանք ամենաանհրաժեշտ կենսական պարենի տեսակներն են: Այս ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է, սա բավարար չէ, սակայն շատ անհրաժեշտ է առնվազն այս պահին օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- լրագրողներին ասել է նախարարի տեղակալը:
Դիտում՝ 1822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW