«Մի դրամի ուժը» 3 տարեկան է

26.07.2023 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #IDBank
IDBank-ը «Մի դրամի ուժը» նախաձեռնության 3-րդ տարեդարձի առթիվ պատրաստել է հոլովակ՝ շնորհակալություն հայտնելու իր բոլոր գործընկերներին:

«Խոսքով հնարավոր չէ նկարագրել մեր երախտագիտությունը այն մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք այս երեք տարվա ընթացքում միացել են «Մի դրամի ուժին»։

Հարյուր հազարավոր հաճախորդներ, որոնք որոշել են դառնալ բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով վճարումներ մեր հարթակներով։
Բազմաթիվ կազմակերպություններ, որոնք վստահել են մեզ եւ թույլ տվել կիսել իրենց հետ բարին գործելու բարդ ճանապարհը։

Մի շարք լրատվական կայքեր եւ հեռուստաալիքներ, որոնք պրոֆեսիոնալ կերպով լուսաբանում են «Մի դրամի ուժի» ընթացքը՝ օգնելով վարակել մեր հասարակությունը բարի գործեր կատարելու պատրաստակամությամբ։

Հարյուրավոր գործընկերներ եւ կոլեգաներ, որոնք շարունակաբար քաջալերում են մեզ լինել սոցիալապես պատասխանատու։

«Մի դրամի ուժը» շարունակում է իր ընթացքը․ լավագույն նորություններն առջեւում են։

Պարզապես շարունակեք հետեւել մեզ եւ կատարել ձեր բոլոր վճարումները Idram&IDBank եւ Idram Junior հավելվածներով, Idram-ի եւ IDBank-ի տերմինալներով, Idram.am եւ IDBanking.am հարթակներով եւ դարձե՛ք բարի կամքի դեսպան։

Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է մի դրամից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Դիտում՝ 1114
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW