ԱՄՀ-ն վերանայել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը
26.07.2023 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.cfr.org/

Զարգացած երկրներում աճի տեմպը կնվազի 2,7%-ից մինչեւ 1,5%՝ արդյունաբերությունում անկման եւ ծառայությունների ոլորտում աճի ազդեցության աստիճանական սպառման ֆոնին։
Փաստաթղթում ասվում է, որ զարգացող երկրներին խանգարում են «աշխարհատնտեսական մասնատումը» եւ արտաքին պահանջարկի թուլացումը: Ընթացիկ կանխատեսման ռիսկերի թվում ԱՄՀ-ն նշել է Չինաստանում ակտիվության նվազումը, մասնավորապես՝ անշարժ գույքի շուկայի անկման ֆոնին։
Հիմնադրամը նշում է, որ տոկոսադրույքների աճը բացասաբար է ազդել գործարար ակտիվության վրա: Կանխատեսվում է, որ համաշխարհային գնաճի մակարդակը 2022 թվականի 8,7 տոկոսից 2023 թվականի արդյունքներով կնվազի մինչեւ 6,8 տոկոս։ ԱՄՀ-ում գների աճի դանդաղման հիմնական պատճառ են համարում ոչ թե դրամավարկային խստացման հետեւանքները, այլ հումքի գների նվազեցումը։
ԱՄՀ-ն նշում է, որ կենտրոնական բանկերը ստիպված են հավասարակշռություն պահել գնաճի դեմ պայքարի եւ ֆինանսական կայունության ապահովման միջեւ: Ընդհանուր առմամբ, ֆինանսավորման պայմանները, ըստ հիմնադրամի, մնում են բարենպաստ, թեեւ տոկոսադրույքների աճից հետո վարկավորման տեմպերը նվազում են, իսկ խստացումն արդեն ազդում է ոչ ֆինանսական հատվածի վրա։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: