«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել սանկցիայի տակ»

22.07.2023 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել սանկցիայի տակ»:

Այդ մասին նա ասել է ֆրանսիական AFP գործակալությանը տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է վարչապետի կայքում:

«Մենք պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ ենք եւ համագործակցում ենք եւ՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, եւ՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանանք դրսեւորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք:

Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային գործընկերն է, եւ բնականաբար, առաջին օրերից էլ հասկացել ենք, որ սանկցիաները, որոնք կիրառվում են արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ, որոշակի խնդիրներ են առաջացնելու, հասկացել ենք նաեւ, որ Ռուսաստանը նաեւ մեզնից որոշակի ակնկալիքներ է ունենալու, որպեսզի օգնենք այս բարդ տնտեսական միջավայրում՝ ինչքանով կարող ենք օգնել:

Եվ հասկացել ենք նաեւ, որ Արեւմուտքն էլ է ակնկալելու, որպեսզի իրենց աջակցենք՝ սանկցիաների ռեժիմը պահպանելու համար: Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք հետեւյալը՝ մենք հասկանում ենք ձեր ակնկալիքը եւ պատրաստ ենք հասցեագրել այն, բայց մինչեւ այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ, որովհետեւ եթե Ռուսաստանի նման անծայրածիր պետությունը կարող է իրեն թույլ տալ սանկցիայի տակ հայտնվել, Հայաստանն, առավել եւս այս ռազմաքաղաքական միջավայրում, չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եվ մենք այս նույն տեքստն ասել են նաեւ Արեւմուտքին:

Եվ մենք այս կանոնով աշխատում ենք: Իհարկե կան նաեւ ոչ անհայտ ուժեր, ովքեր անընդհատ եվրոպական եւ ամերիկյան մամուլում մեծ լոբբինգ են անում՝ ցույց տալու համար, որ Հայաստանը «սեւ խորշ» է այդ առումով, բայց մենք պաշտոնական մակարդակում այս պահի դրությամբ չունենք ոչ մի պահանջ Եվրամիության եւ ամերիկյան գործընկերներից, Ռուսաստանից էլ, որովհետեւ չենք ուզում խորամանկել մեր գործընկերների հետ, պարզ ասում ենք, եւ կարծում եմ, մեր դիրքորոշումը լեգիտիմ է:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է: Նախ պետք է այդ էլ արձանագրեմ՝ սանկցիաների ռեժիմները շատ հաճախ փոփոխվում են: Եվ իրականում մասնավոր հատվածն է ապրանքներ տանող-բերողը: Մենք առավելագույնն անում ենք, որպեսզի ամեն ինչ լինի իմ հիշատակած կանոնի շրջանակում: Մեր միջազգային գործընկերների կարծիքով էլ, մենք դա կարողանում ենք անել եւ շարունակելու ենք»:
Դիտում՝ 1874
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW