Քաջարանում նշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը

17.07.2023 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ #Հանքագործի եւ մետալուրգի տոն
Հուլիսի 13-ին եւ 14-ին Քաջարանում նշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 70-ամյակը, ինչպես նաեւ Հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնը։

ԶՊՄԿ-ից հայտնել են, որ հանքագործների քաղաք Քաջարանում անցկացվել են բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։

Հոբելյանի առթիվ ԶՊՄԿ ընկերությունն իր 70 աշխատակիցներին պարգեւատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով եւ դրամական խոշոր պարգեւով։  

Նշվում է, որ տոնական միջոցառումներին մասնակցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը:
Դիտում՝ 2250

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW