Երեւանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT Honey-ն. դասականի եւ նորարարության այն համադրությունը, որը կբացահայտի թե՛ կոնյակի, թե՛ մեղրի նորանոր եզրերը։ 2013 թվականին առաջացած գաղափարը Երեւանի կոնյակի գործարանի մասնագետներից պահանջեց ստեղծագործական որոնումների տասը տարի, որը հանգեցրեց ներդաշնակի բացարձակ դրսեւորմանը։ ARARAT Honey-ն ունի 30 % թնդություն եւ առանձնանում է ARARAT-ին բնորոշ ոսկեգույն, բաց սաթե երանգով։ Այս նախաձեռնությամբ Երեւանի կոնյակի գործարանը շարունակում է արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած «Երիտասարդ սպառողների ներգրավման» իր ռազմավարությունը 50-ից ավել շուկաներում։ 2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Երեւանի կոնյակի գործարանի մասնագետների եւ ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետեւողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն եւ ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան եւ արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին է վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության բոլորովին վերջերս թողարկած հաշվետվությունը։ «Ինչպես կոնյակը, մեղրը բնության այն եզակի պարգեւն է, որը եւս ստացվում է կուպաժի՝ տարբեր ծաղիկների ու բույսերի նեկտարների համադրությամբ։ Այնպես որ, դեռեւս տարիներ առաջ օրակարգ բերված գաղափարն ունի նաեւ գեղեցիկ խորհրդանշական իմաստ։ Չնայած մեղրի տարբեր տեսակներն ունեն էապես տարբերվող ծագում, համ, հոտ եւ բույր, մենք տեսականորեն վստահ էինք կոնյակի ու մեղրի համադրելիության մեջ, եւ մեզ հարկավոր էր այս երկու ինքնին հագեցած բաղադրիչներից ստանալ այնպիսի միահյուսում, որը լրացուցիչ երանգներ կհաղորդեր թե՛ կոնյակին, թե՛ մեղրին»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։ ARARAT Honey-ն ունի հարուստ եւ կլորավուն համ՝ ընդգծված նեկտարային եւ համեմունքային երանգներով, որի վայելքին նախորդում է ARARAT կոնյակներին բնորոշ եւ մեղրամոմով հագեցած բույրը։ ARARAT Honey-ն կարելի է վայելել ինչպես մաքուր տեսքով, այնպես էլ սառույցով կամ կոկտեյլներում։ Tweet Դիտում՝ 15455