Byblos FlexiPOS. անհպում վճարումներ ընդունող նոր հավելված բիզնեսի համար

11.07.2023 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #FlexiPOS
Բիբլոս Բանկ Արմենիան բիզնեսին է ներկայացրել անհպում անկանխիկ վճարումներ ընդունող իր նոր հավելվածը՝ Byblos FlexiPOS-ը։ Այն հարմարավետ գործիք է, որը ներբեռնելուց հետո իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են իրենց սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ, ստանալ վճարումներ և կատարել այլ գործարքներ։

Ծառայությունը կարելի է ակտիվացնել NFC տեխնոլոգիայով ու ինտերնետին հասանելիությամբ Android սմարթֆոններում։ Այն նախատեսված է անհպում քարտերից, ինչպես նաև Apple Pay, Google Pay և այլ թվային դրամապանակներից վճարումներ ընդունելու համար:

Ներբեռնելուց հետո հավելված կարելի է մուտք գործել էլեկտրոնային հասցեին ուղարկված գաղտնաբառով, իսկ հաճախորդները կարող են կատարել անհպում վճարումներ՝ սմարթֆոնին իրենց քարտը կամ հեռախոսը մոտեցնելով։

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 9547

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW