Երեւանում hունիսի 27-ին տեղի է ունեցել project management-ի ոլորտում տարվա ամենամեծ կոնֆերանսը, որի գլխավոր հովանավորն էր Evocabank-ը:Կոնֆերանսի գլխավոր խոսնակը եղել է project management-ի համաշխարհային գուրու Lee Lambert-ը՝ հայտնի PMP սերտիֆիկատի հիմնադիրը։ Բանկից հայտնում են, որ Lee Lambert-ն անփոխարինելի ներդրում ունի project management-ի զարգացման գործում, իրականացրել է բազմաթիվ նախագծեր, կրթել ավելի քան 50,000 մասնագետի՝ 23 երկրից: Նա Project Management - The CommonSense Approach համաշխարհային բեսթսելլերի հեղինակն է:Կոնֆերանսին ներկա են եղել մասնագտեներ տարբեր ոլորտներից` ՏՏ, ֆինտեխ, բանկային, պետական, կապի, ժամանցի եւ այլն, ինչպես նաեւ հյուրեր արտերկրից: Նախագծերի կառավարման իրենց փորձն են ներկայացրել Հայաստանի ու տարածաշրջանի լավագույն մասնագետները: Անդրադարձ է եղել մի շարք հաջողված նախագծերի, որոնց թվում են՝ Evocabank-ի ռեբրենդինգը, Հայաստանում անցկացված մանկական Եվրատեսիլը, Paul սրճարանի ֆրենչայզը, EBRD-ի ֆինանսավորմամբ կառուցված Բագրատաշենի կամուրջը, Թբիլիսիի Radisson Red հյուրանոցը եւ այլն:Օրվա երկրորդ կեսին Lee Lambert-ը 4-ժամ տեւած ինտենսիվ workshop-ի ընթացքում ներկայացրել է տարիների իր փորձը, վերլուծել կոնկրետ օրինակներ ու պատասխանել բազմաբնույթ հարցերի:Մասնակիցները ստացել են վկայականներ՝ PMP սերտիֆիկատի հիմնադրի ստորագրությամբ:«Evocabank-ը կարեւորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին՝ հաճախակի հովանավորելով նմանատիպ ծրագրեր»,- նշում են բանկից։ Tweet Դիտում՝ 5500