I կիսամյակում հարկ վճարողներին եւ ֆիզանձանց վերադարձվել է ավելի քան 175 մլրդ դրամ
06.07.2023 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ armeniasputnik.am

ՊԵԿ-ից հայտնում են, որ ԱԱՀ գծով 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում վերադարձը կազմել է շուրջ 146.1 մլրդ դրամ, ինչը 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 61.5 մլրդ դրամով կամ 72.7%-ով, իսկ 2021թ.-ի նույն ցուցանիշից` 77.2 մլրդ դրամով կամ 112.1%-ով:
Եկամտային հարկի գծով 2023թ. առաջին կիսամյակի վերադարձը կազմել է շուրջ 27.2 մլրդ դրամ, որը 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 8.8 մլրդ դրամով կամ 48%-ով, իսկ 2021թ.-ի նույն ցուցանիշը գերազանցում է 16.7 մլրդ դրամով կամ 159.5%-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: