Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) $26 մլն կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման համար։Համապատասխան վարկային պայմանագիր է կնքվել Energy Solutions («Տաշիր» ընկերությունների խումբ) ընկերության հետ, ասվում է ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ։Էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ։ Շինարարության համար օգտագործվելու են բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:Ծրագրի շրջանակներում արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի ինչպես Հայաստանի շուկա, այնպես էլ կարտահանվի։Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի կեսին։Սա էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում երկրորդ ծրագիրն է, որն իրականացնում է ԵԱԶԲ-ն Հայաստանում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ։ 2022թ. օգոստոսին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանում միջազգային կառավարման ստանդարտների եւ հաշվառման ավտոմատ համակարգերի ներդրման ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների արդիականացման եւ հաշվառքի սարքերի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ։ Այդ նպատակների համար վարկային պայմանագրի շրջանակներում ԵԱԶԲ-ն հատկացրել է $30 մլն։ Tweet Դիտում՝ 8573