Գեւորգ Սարգսյանը նշանակվել է Համաշխարհային բանկի Կիեւի գրասենյակի ղեկավար

03.07.2023 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեւորգ Սարգսյան # Համաշխարհային բանկի Կիեւի գրասենյակ
Գեւորգ Սարգսյանը նշանակվել է Համաշխարհային բանկի Ուկրաինայի գրասենյակի ղեկավար:

2022 թվականի մայիսից Գեւորգ Սարգսյանն աշխատել է որպես Արեւելյան Եվրոպայում գործառնությունների ղեկավար՝ վերահսկելով Համաշխարհային բանկի ծրագրերը Ուկրաինայում եւ Մոլդովայում։

«Ռուսական ներխուժման պայմաններում Համաշխարհային բանկը եւ նրա գործընկերները հավատարիմ են մնում օգնելու Ուկրաինայի կառավարությանը բավարարելու իր ժողովրդի հիմնական կարիքները, ինչպիսիք են հիվանդանոցները բաց պահելը, դպրոցներում դասերը անցկացնելը եւ թոշակների վճարումն ապահովելը», - ասել է Գեւորգ Սարգսյանը։

«Պատերազմը հսկայական վնաս է հասցրել երկրին, սակայն Ուկրաինայի ժողովուրդը եւ կառավարությունը անհավանական տոկունություն են ցուցաբերել: Մեր նախագծերի եւ տեխնիկական աջակցության միջոցով մենք կօգնենք Ուկրաինային հասնել բարգավաճ, խաղաղ եւ կայուն ապագայի», - հավելել է նա:

Գեւորգ Սարգսյանը Համաշխարհային բանկին է միացել 2000 թվականին: Վերջին 23 տարիների ընթացքում նա աշխատել է տարբեր տարածաշրջաններում: 2017-2021 թթ. Գեւորգ Սարգսյանը եղել է Մյանմայում, որտեղ ղեկավարել է Համաշխարհային բանկի Հարավարեւելյան Ասիայի գործառնությունները: Նա նաեւ եղել է Համաշխարհային բանկի «Մաքուր Էներգիա» ծրագրի ղեկավար:

Գեւորգ Սարգսյանը ղեկավարել է էներգետիկ եւ ենթակառուցվածքային ծրագրեր Հնդկաստանում, Շրի Լանկայում, Մալդիվներում, Հայաստանում եւ Վրաստանում, աշխատել է Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի մի շարք այլ երկրներում:
Դիտում՝ 20227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW