Ամերիաբանկը մեկնարկել է «Դարձիˊր հաճախորդ օնլայն» արշավը բոլոր այն անձանց համար, որոնք առաջին անգամ կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով օնլայն հաշիվ: Արշավի նպատակն է խրախուսել մարդկանց բանկային ծառայություններից օգտվել օնլայն եղանակով`խնայելով ժամանակ եւ ֆինանսական միջոցներ:Բանկից հայտնել են, որ մինչեւ հուլիսի 21-ը ներառյալ, արշավի շրջանակում բացելով օնլայն հաշիվ Հայաստանի ցանկացած կետից, հնարավոր է րոպեների ընթացքում դառնալ Ամերիաբանկի հաճախորդ եւ որպես «բարի գալուստ» ստանալ 1,500,000 դրամ արժողությամբ տուրիստական փաթեթի, կահույքի եւ տեխնիկայի 10 նվեր քարտի գովազդային վիճակահանությանը մասնակցելու հնարավորություն:Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է լիարժեք թվային փորձառնություն․ նրանք կարող են առանց բանկ գալու բացել բանկային հաշիվ, ստանալ միջազգային վճարային քարտ եւ միանգամայն անվճար հասանելիություն MyAmeria հավելվածին։ «Այս արշավը մարդկանց մոտ օնլայն վարքագիծ ձեւավորելուն ուղղվող հերթական քայլն է: Նման արշավների արդյունքում է նաեւ, որ տարեցտարի հաճախորդները գնալով ավելի են նախընտրում հաշվի բացման օնլայն տարբերակը: Վերջին 4 տարվա ընթացքում օնլայն բացված հաշիվների թիվն աճել է ավելի քան 7 անգամ: Օնլայն գործընթացի ընդհանուր տեւողությունը չի գերազանցում 10 րոպեն»,- ասել է Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության պրոդուկտի ղեկավար Անի Աբրահամյանը։Արշավի շրջանակում անցկացվող խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է բացել հաշիվ օնլայն` դառնալով Ամերիաբանկի հաճախորդ, ակտիվացնել Ամերիաբանկի քարտը եւ մուտք գործել MyAmeria հավելված:Նշվում է, որ վիճակախաղին կարող են մասնակցել նաեւ Ամերիաբանկի գործող ապառիկ ֆինանսավորում ունեցող ոչ հաշվետեր հաճախորդները, որոնք հաշվի բացումը, քարտի պատվիրումն ու MyAmeria հավելվածի ակտիվացումը բացի օնլայն տարբերակից կարող են կատարել նաեւ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:Մանրամասները եւ մասնակցության պայմանները` հղումով: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 6092