Հուլիսի 1-ից միջին ամսական եւ նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաեւ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կբարձրանան։Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ՝ 21,000 դրամի փոխարեն:Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կլինի 1 750 դրամ՝ 1600–ի փոխարեն։ Զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողների համար կսահմանվեն 50 600 դրամ՝ 46 000–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 41 400 դրամ՝ 36 000 դրամի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 38 000 դրամ՝ 33 000–ի փոխարեն։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 38 000 դրամ՝ 33 000–ի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած, 18 տարին չլրացած երեխայի դեպքում կկազմի 120 000 դրամ՝ 90 000-ի փոխարեն։Ծերության նպաստի չափը սահմանվում է 36 000 դրամ՝ 31 600–ի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի թոշակը կլինի 39 000 դրամ՝ 31 600–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 37 500 դրամ՝ 31 600–ի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 36 000 դրամ՝ 31 600–ի փոխարեն։ Tweet Դիտում՝ 5192