Փաշինյան. Բանկային համակարգում ռեկորդային կարեւոր ցուցանիշներ են գրանցվել
29.06.2023 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023-ի մայիսին հասել է 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամի: Սա Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է:
2018-ի մայիսի նկատմամբ 2023-ի մայիսին ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է՝ ավելի քան 2.5 տրլն դրամով կամ 96.7%-ով»,- կառավարության նիստին նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական զարգացումն այն էական գործոնն է, որը «հնարավորություն կտա մեզ հասցեագրել մեր պետության առաջ ծառացած հիմնախնդիրները»:
Փաշինյանը նշել է նաեւ, որ Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում.
«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ 13.7% տնտեսական ակտիվության աճի ցուցանիշ է արձանագրվել: 2022թ–ի մայիսին արդեն իսկ բավական բարձր տնտեսական ակտիվություն էր գրանցվել 10.8%-ի չափով»:
Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ արդյունաբերությունն աճել է 5.3%, շինարարությունը՝ 18.4%, առեւտուրը՝ 28.6%, ծառայությունները՝12.3%.
«Գնաճի որոշակի անկում կա, այն մայիսին կազմել է 1.3%, սա շատ կարեւոր է»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: