Բլոգեր մայրիկները խոսել են ֆինանսական գրագիտության եւ «ABB Kids» քարտի մասին
26.06.2023 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ





«Սովորաբար բլոգեր մայրիկներն իրենց հետեւորդների հետ կիսվում են շատ գաղտնիքներով՝ ինչպե՞ս սովորեցնել երեխային սիրել գիրքը, ինչպե՞ս հասկանալ նրա ցանկությունները, ինչպե՞ս մարզվել, հանգստանալ, կառավարել ժամանակը եւ ինչպե՞ս լինել երջանիկ:
Միջոցառման ընթացքում Հայբիզնեսբանկի աշխատակիցների զրույցը բլոգեր մայրիկների հետ վերածվել է հետաքրքիր քննարկման, թե որքանով է նոր սերունդը կարողանում արդյունավետ տնօրինել սեփական միջոցները, բաշխել դրանք, օգտվել բանկոմատներից եւ այլն:
«Մայրիկների ուշադրությունը գրավել է այն, որ 6-14 տարեկան երեխաների համար նախատեսված «ABB Kids» քարտը տալիս է անձնական ֆինանսների կառավարման հիմնական հնարավորությունները, իսկ ծնողները կարողանում են վերահսկել երեխայի ֆինանսական վարքը՝ գործարքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալով հաղորդագրությունների միջոցով: Կարեւոր է նաեւ, որ երեխաները զերծ են մնում կանխիկ դրամական միջոցների օգտագործումից՝ ինչը նրանց առողջությունը պահպանելու միջոցներից է»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Նշվում է, որ սոցիալական հարթակներում ակտիվ մայրիկների համար տրամադրված հարթակն առօրյա կյանքում հանդիպելու, ուրախ միջավայրում ֆինանսական ոլորտի վերաբերյալ սեփական փորձով կիսվելու եւ իրենց հետեւորդներին մանկական քարտի յուրահատուկ առաջարկը ներկայացնելու լավ հնարավորություն էր
Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: