Վրաստանի Ազգային բանկը հաստատել է վիրտուալ ակտիվների հետ աշխատելու կանոնները

23.06.2023 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստանի Ազգային բանկ
Վրաստանի Ազգային բանկը հաստատել է կանոնները վիրտուալ ակտիվների մատակարարների համար՝ ուղղված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը:

Կանոններն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի հուլիսի 1-ից։

Կանոններով նախատեսված են վիրտուալ ակտիվների սպասարկման գրանցման պահանջներ, ադմինիստրատորի համար համապատասխանության չափանիշներ, ինչպես նաեւ գլխամասային գրասենյակի, մասնաճյուղերի, ինքնասպասարկման կրպակների, էլեկտրոնային համակարգի նկատմամբ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված պահանջներ:
Դիտում՝ 12226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW