Թուրքիայի ԿԲ-ն բարձրացրել է տոկոսադրույքը մինչեւ 15%
22.06.2023 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ middleeastmonitor.com

Տոկոսադրույքը 8,5%-ից բարձրացվել է մինչեւ 15%։
Տոկոսադրույքը բարձրացվել է առաջին անգամ ավելի քան երկու տարվա ընթացքում եւ այժմ հասել է առավելագույնի՝ 2011 թվականի նոյեմբերից ի վեր, ասվում է Trading Economics-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Ինտերֆաքսը:
Թուրքիայի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ ասվում է, որ «որոշում է կայացվել սկսել դրամավարկային քաղաքականության խստացում՝ գնաճը դանդաղեցնելու եւ գնաճային սպասումները ամրապնդելու հնարավորինս արագ ուղղություն սահմանելու համար»։
Դրույքաչափի բարձրացումը կլինի աստիճանական, ասվում է հաղորդագրության մեջ։
Ս.թ. հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար էր նշանակվել Հաֆիզե Գայե Էրքանը եւ փորձագետները նշում էին, որ Էրդողանի այս որոշումը կարող է ազդանշան լինել, որ նա պատրաստ է հրաժարվել դրամավարկային քաղաքականության նախկին կուրսից, որը առաջացրել էր սպառողական գների կտրուկ աճ՝ լիրայի անկումը հասցնելով ռեկորդային մակարդակի:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: