Փաշինյանը շնորհակալ է Պուտինին՝ Վերին Լարսի թողունակությունը մեծացնելու համար

22.06.2023 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերին Լարս #Փաշինյան #Պուտին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ Վերին Լարսի անցակետում անցուղիների թիվը 11-ից դարձել է 39, ինչը «շատ մեծ ու կարեւոր փոփոխություն է»։

«2020-2021 թվականներին օրվա ռեկորդը եղել է 300 բեռնատար, իսկ այսօր 1400 մեքենա է անցել երկու ուղղությամբ, սա շատ էական է: Վերին Լարսի ռուսական հատվածում ոչ գաբարիտային բեռների փոխադրման համար կա մեկ անցուղի, երկու անցուղի էլ՝ ավտոբուսների համար։

Անկախ հանգամանքից, որ աշխարհում գլոբալ լոգիստիկ վերադասավորումներ են եղել՝ սա մի լուծում է, որը հայկական բեռների համար որեւէ խոչընդոտ չպետք է առաջացնի»,-   կառավարության նիստի ժամանակ ասել է փոխվարչապետը։



Նրա խոսքով՝ ռուսական կողմը շատ մեծ գործ է արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ Վերին Լարսի անցակետի հետ կապված՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ երկարատեւ խոսակցությունը «բերել է կոնկրետ արդյունքի»:

«Այս հարցը մշտապես եղել է ՌԴ նախագահի ու ՌԴ վարչապետի հետ իմ քննարկումների օրակարգում։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ նախագահ Պուտինին, եւ վարչապետ Միշուստինին այս հարցում հետեւողական աշխատանքի համար»,- ասել է Հայաստանի վարչապետը:
Դիտում՝ 1841
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW