Վրաց–ռուսական սահմանին գործող Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, տրանսպորտային ուղիների ընդհանուր թիվը հասել է 39-ի, հայտնում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ 07.06.2023 | 17:43 Միշուստին. «Վերին Լարսի» անցակետի վերակառուցումը կավարտվի մինչեւ հունիսի 15-ը «Սահմանային անցակետի արդիականացումը պահանջում է ոչ ստանդարտ տեխնիկական լուծումներ՝ պայմանավորված օբյեկտի բարդ աշխարհագրական դիրքով։ Կիրառվել է երթեւեկության գոտիների եւ անձնագրային հսկողության խցիկների յուրօրինակ դասավորություն՝ երթեւեկության գոտիների անկյունագծով:Այս լուծումը հնարավորություն է տվել իրականացնել տրանսպորտային հոսքերի տարանջատման սկզբունքը՝ ըստ տրանսպորտի տեսակի եւ փոքր տարածքում տեղադրել անցակետի ընդլայնված ենթակառուցվածք»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:Տրանսպորտի նախարարությունը հիշեցրել է, որ երթեւեկության 25 գոտիներին 2023 թվականի մայիսին ավելացել էր 11 նորը, իսկ հունիսի 15-ին գործարկվել է եւս 3-ը։ Նշվում է, որ մեկ գոտի լինելու է պահեստային, որը թույլ կտա շինանյութի փոխադրում ապահովել այլ շինարարական աշխատանքների ավարտի համար: Tweet Դիտում՝ 11309