Միշուստին. «Վերին Լարսի» անցակետի վերակառուցումը կավարտվի մինչեւ հունիսի 15-ը

07.06.2023 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միշուստին #Վերին Լարս
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր ասել է, որ «Վերին Լարս» անցակետի երթեւեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին։

Այս մասին նա ասել է Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է եւս 4 նոր գոտու վերակառուցմանը:
 
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ եթե մինչեւ հունիսի 15-ը Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ճանապարհային գոտիները հանձնի շահագործման, ապա մեկ շաբաթվա ընթացքում խցանումները կվերացվեն։

Նշվել է նաեւ, որ «Վերին Լարսի» անցակետում լինելու է 39 գոտի, որից 15-ը՝ բեռնատարների համար։
Դիտում՝ 3547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW