Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովն ասել է, որ Վերին Լարսի անցակետով մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20%-ով: «Անցյալ տարի Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության գործունեության տարածաշրջանում 5,5 ամսվա ընթացքում մաքսավորները երկու ուղղությամբ 5,6 մլն տոննա բեռ են բեռնել, այս տարի՝ արդեն 7,8 մլն տոննա։ Կարծում եմ՝ արդեն այս տարի Հյուսիսային Կովկասում մենք կգերազանցենք 15 մլն տոննայի շրջանառությունը»,- ասել է Ռուսլան Դավիդովը։Նա նշել է, որ հունիսի 19-ին Վերին Լարսով երկու ուղղությամբ անցել է 1322 բեռնատար. «Սա բացարձակ ռեկորդ է ոչ միայն այս, այլեւ՝ ցանկացած այլ անցակետի համար»: 16.06.2023 | 12:59 Վերին Լարսի անցակետն ընդլայնվել է մինչեւ 39 գոտի Վերին Լարսը ներկայում գործող միակ սահմանային անցակետն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի, Վրաստանի հետ։ Հունիսի 15-ին բեռնատարների հսկողության լրացուցիչ գոտիների գործարկումից հետո սահմանային անցակետով օրական անցնում է միջինը մոտ 1200 բեռնատար։ Tweet Դիտում՝ 9225