Կենսաթոշակային հաշվի կառավարում՝ Converse Mobile-ում

19.06.2023 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենսաթոշակային հաշիվ #Converse Mobile
Converse Mobile հավելվածի հնարավորությունները համալրվել են եւս մեկով. հասանելի է դարձել «Կենսաթոշակային հաշիվ» բաժինը՝ մի քանի գործառույթով:

Ինչպես հայտնել են բանկից, հավելվածում այսուհետ օգտատերերը կարող են տեսնել կենսաթոշակային հաշվի քաղվածքը, հեշտությամբ փոխել ֆոնդի կառավարչին, փոխել տեղեկատվություն/քաղվածքներ ստանալու համար նշված էլեկտրոնային հասցեն:

««Կենսաթոշակային հաշվի» գումարների խելամիտ ներդրումը ապագայում կարող է էապես մեծացնել կենսաթոշակի չափը: Այս պատճառով էլ կարեւոր են համակարգի շահառուների հասանելիության ապահովումը գումարների մասին տեղեկատվությանը, ինչպես նաեւ ֆոնդի կառավարիչ ընտրելու կամ փոխելու հնարավորությունը: Converse Mobile հավելվածը նման հնարավորություն է տալիս համակարգի շահառու բոլոր անձանց»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Մանրամասների համար այցելել բանկի կայք կամ զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:

Տեսանյութն՝ այստեղ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 2891

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW