ԵԱՏՄ-ում կստեղծվի առեւտրային բանկերի ռեեստր

16.06.2023 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #առեւտրային բանկերի ռեեստր
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքներում գործող առեւտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ-պետությունների կողմից ճանաչվում են պետական գնումների իրականացման ժամանակ։

Միաժամանակ, համաձայնագրով նախատեսվում է նաեւ, որ պետք է ստեղծվի առեւտրային բանկերի ռեեստր, որտեղ կներառվեն այն բանկերը, որոնք կբավարարեն համաձայնագրով սահմանված պայմաններին։

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ-պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է:

Այսպիսով, Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առեւտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները։
Դիտում՝ 5053

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW