Երեւանում մեկնարկել է ConFEAS 2023 միջազգային համաժողովը
15.06.2023 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նպատակն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետներին հրավիրել Երեւան՝ փորձի փոխանակման եւ նոր ծանոթություններ հաստատելու համար:
ԵՖԲՄ Գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը նշել է, որ կապիտալի շուկայի ոլորտի շուրջ 40 բանախոս այսօր հավաքվել է մեկ հարկի տակ՝ քննարկելու շուկաների արդի հիմնահարցերն ու հնարավորությունները:
«Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի հիմնադիր Վարդան Ամարյանն էլ իր հերթին նշել է, որ ConFEAS-ը համագործակցության եւ գիտելիքների փոխանակման կատարյալ հարթակ է։
«Ուրախ ենք, որ այն այս տարի հյուրընկալվել է Հայաստանում, ուր տարբեր երկրների բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի, կարգավորող մարմինների եւ այլ ֆինանսական հաստատությունների արժեստավարժ մասնագետների հետ կքննարկենք ժամանակակից շուկաների վերջին միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները»,- ասել է նա:
Համաժողովին մասնակցում է մոտ 20 երկրի շուրջ 40 բանախոս, որոնք կքննարկեն կապիտալի շուկայի չորս հիմնական ոլորտներին վերաբերող թեմաներ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: