Իդրամի եւ IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է. այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ եւ նպաստել ռազմավարական կարեւորության ծրագրերի իրականացմանը։ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն այս ընթացքում ապացուցել է, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կայացած ծրագիր է։ «Մենք շնորհակալ ենք առաջին հերթին մեր օգտատերերին, որոնք օգտվում են Idram&IDBank հավելվածից ոչ միայն հարմարավետության եւ արագության համար, այլեւ գիտակցելով, որ իրենց ամեն վճարման դիմաց մենք 1 դրամ փոխանցում ենք մեր երկրի համար կարեւոր ու արժեքավոր գործ անող հիմնադրամների։ Ուրախալի է նաեւ այն փաստը, որ մեր օգտատերերը ուշադրությամբ հետեւում են, թե կոնկրետ որ հիմնադրամներն են դառնում մեր շահառուն։ Ի դեպ, շնորհակալ ենք մեր գործընկեր հիմնադրամներին, որոնք մեծապես նպաստում են մեր երկրում կարեւոր ոլորտների՝ առողջապահության, կրթության, պաշտպանության, բնապահպանության զարգացմանը»,- ասել է Մհեր Աբրահամյանը։Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանն էլ նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը ոչ միայն կայացել, այլեւ զարգացում է ապրել․ «Ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք «Մի դրամիկի ուժը» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ինչպես գիտեք՝ արդեն գործում է Idram Junior հավելվածը, որը նախատեսված է մինչեւ 16 տարեկան պատանիների համար։ Idram Junior-ով մեր պատանի օգտատերերը կարողանում են ոչ միայն անհպում QR-վճարումներ կատարել, լիցքավորել հեռախոսն ու փոխանցումներ իրականացնել, այլ նաեւ բարեգործում են․ մեր կրտսեր օգտատերերի յուրաքանչյուր վճարման դիմաց մենք 1 դրամ փոխանցում ենք նախաձեռնությանը»։ Ինչպես հայտնել են բանկից, «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է, եւ հունից ամսին կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայորդի» ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգման ու կահավորման աշխատանքներին։«Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարին մասնակցելու են պատերազմի հետեւանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի եւ Հայաստանի գրեթե ողջ տարածքից, ինչպես նաեւ Աղավնոյից եւ Բերձորից տեղահանված երեխաները:«Ոգեւորված ենք, որ IDBank-ի եւ Իդրամի նախաձեռնության հունիս ամսվա գումարն ուղղվելու է հենց «Հայորդի» ճամբարին, միաժամանակ նշեմ, որ այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ աջակցում են զոհված զինծառայողների երեխաներին», - ասել է Վաչե Վարդանյանը։«Մի դրամի ուժը» 3 տարվա ընթացքում աջակցել է՝ • Լոռու եւ Տավուշի սահմանային գյուղերի դպրոցներին,• «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին,• Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին,• Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին,• ՎԻՎԱ հիմնադրամին,• «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին,• Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին,• «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին,• «Ժպիտների քաղաք» հիմնադրամին,• «My Forest Armenia» կազմակերպությանը,• «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին,• «ՔայլՏեք» ընկերությանը,• «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնին,• «4090» հիմնադրամին,• «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին,• «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին,• Արցախի գյուղերում ջրաջեռուցիչների տեղադրմանը,• Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին,• «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությանը,• «Հայորդի» ճամբարին։«IDBank-ն ու Իդրամը 1 դրամ փոխանցում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը, երբ դուք վճարում եք կատարում Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակներով, երկու ընկերությունների տերմինալներով։ Բարի կամքի դեսպան կարող է դառնալ մեզնից յուրաքանչյուրը»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 25796