ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձեւակերպման նոր ծառայությունը։ Ինչպես հայտնել են բանկից, վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։Օնլայն վարկը տրամադրվում է 1-ից մինչեւ 5 տարի ժամկետով, տարեկան 14․5%-18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.6%-22.7%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 100 հազար, առավելագույնը՝ 10 մլն ՀՀ դրամ:Բանկի կայքում հեռահար եղանակով վարկ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել «Օնլայն վարկ» բաժինը եւ բացված էջում լրացնել անհրաժեշտ դաշտերը՝ սոցիալական քարտի համար, հեռախոսահամար, վարկի ցանկալի գումար եւ ժամկետ:Նշվում է, որ վարկը հասանելի է ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներին, այնպես էլ դեռեւս հաճախորդ չհանդիսացող ֆիզիկական անձանց. էլեկտրոնային վարկային հայտը լրացնելու ընթացքում հաճախորդները կարող են ակնթարթորեն բացել քարտ եւ դառնալ բանկի հաճախորդ: «Սպառողական վարկերն երկրի բնակչության կողմից ամենապահանջված վարկատեսակներից են, այդ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկն իր թվայնացման շրջանակում որոշել է մեկնարկել վերջիններիս օնլայն ձեւակերպումը։ Մեր պրոդուկտների շարքում այս նոր ծառայությունը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում անցնել վարկավորման գործընթացն առանց տնից դուրս գալու: Միաժամանակ մենք հոգացել ենք, որ սմարթֆոնից կամ համակարգչից վարկային հայտի լրացման գործընթացը հնարավորինս պարզ ու հասկանալի լինի օգտատերերի համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:Սպառողական վարկի հեռահար տրամադրման բոլոր փուլերում անվտանգության պահանջների պահպանման նպատակով կիրառվում է հաճախորդի կենսաչափական նույնականացում, ինչպես նաեւ նույնականացում SMS-ի եւ էլ. փոստի միջոցով:ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 11657