Alladin.am. Առցանց առեւտրի նոր հնարավորություն՝ լավագույն պայմաններով
13.06.2023 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Alladin.am


«Գրանցված լինելով Հայաստանում՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն ընդլայնելու արտասահմանից մրցունակ գներով որակյալ արտադրանք ձեռք բերելու հնարավորությունը հայ գնորդների համար, այլեւ հայ արտադրողներին տրամադրելու արտադրանքի իրացման նոր հնարավորություններ։ Առաջիկա ամիսներին հայ արտադրողները հնարավորություն կստանան գրանցվել alladin.am հարթակում եւ վաճառել իրենց արտադրանքը ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է ընկերության տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը եւ հավելել, որ երկարաժամկետ ծրագրերում նաեւ հայկական արտադրանքի իրացումն է ԵԱՏՄ ողջ տարածքում։
Alladin.am-ը օգտագործման տեսանկյունից պարզ է եւ հարմարավետ, ունի մուտքագրված ֆիլտրերի համաձայն որոնման ու դասակարգման հնարավորություն, վճարման տարբեր ձեւերի կիրառման եւ ապրանքի հետվերադաձի հնարավորություն։
«Գնված ապրանքը հաճախորդը ստանում է 2-5 օրվա ընթացքում. ծանրաբեռնվածության դեպքում առաքման ժամկետի առավելագույն տեւողությունը 12 օրն է։ Մաքսազերծման վճար նախատեսված չէ»,- ասում է նա եւ հավելում, որ գործարկմանը զուգահեռ alladin.am-ում զարգացման եւ ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման աշխատանքներ են տարվում, որոնց արդյունքից գոհ կմնան անգամ ամենախստապահանջ հաճախորդները։
Ի դեպ, գնումներ կարելի է կատարել ոչ միայն կայքում, այլեւ ներբեռնելով alladin. am հավելվածը iOS եւ Play market հավելվածներից։
Հարթակի մասին տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: