«Պորշե կենտրոն Երեւանի» տարբերվող միջոցառումը՝ Porsche-ի 75-ամյակի առթիվ

13.06.2023 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Պորշե կենտրոն Երեւան» #Porsche
Porsche AG-ի պաշտոնական ներկայացուցիչ «Պորշե կենտրոն Երեւանը» հերթական մեծ ու հետաքրքիր միջոցառումն է իրականացրել՝ նվիրված Porsche-ի 75-ամյակին:

Shéné-ում կազմակերպված երեկոյին ներկա է եղել 300 հյուր, որոնք Պորշե կենտրոնի հաճախորդներն են ու այս մեքենաների սիրահարները: Նրանց համար ելույթ են ունեցել Կարինա Առուստամյանը եւ The Band-ը:

«Պորշե կենտրոն Երեւանը» Հայաստանում գործում է 2002 թվականից ու 21 տարի հպարտությամբ համարվում է Porsche ընտանիքի լիիրավ անդամը:

Հիմնադրման օրվանից՝ 1948 թվականից, Porsche-ն երկար ճանապարհ է անցել, եւ միջոցառման ընթացքում ներկայացրել են նաեւ ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեի հնարամտությունն ու տեսլականը: Porsche-ն միշտ եղել է շքեղության, կատարողականության ու նորարարության հոմանիշ, այդ հատկությունները կիրառվում են Porsche-ի յուրաքանչյուր մոդելում:



Քանի որ երեկոն նվիրված էր երազանքների իրականացմանը, «Պորշե երազանքի ծառ»-ի վրա բոլոր ցանկացողները կախել են իրենց ամենանվիրական երազանքները:

Մյուս գոտում էլ եղել է Porsche 911-ով արվեստի գործը. կտավը միջոցառման խորհրդանիշերից մեկն է, որն անհրաժեշտ էր ավարտին հասցնել։ Դրանում իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ներկաները:

Նրանց համար այդ նշանակալի իրադարձության շրջանակում ներկայացվել են ուշագրավ փաստեր Porsche-ի մասին, որոնք այդքան էլ հայտնի չեն: Պարզվում է՝ առաջին Porsche-ն ոչ թե ավտոմեքենա էր, այլ՝ տրակտոր: Իրականում առաջին դիզելային շարժիչով տրակտորը Porsche-ն նախագծել է 1937 թվականին ու այն մեծ հաջողություն է ունեցել Գերմանիայում:

Porsche-ն ավտոսպորտում ավելի քան 30 հազար հաղթանակ է գրանցել: Le Mans-ից մինչեւ Daytona՝ Porsche-ն բազմիցս ապացուցել է, որ իր ճարտարագիտական մշակմամբ ու դիզայնով հավասարը չունի։



Porsche-ի դիզայներական առանձնահատկությունը՝ շարժիչի տեղակայումը հետին հատվածում, առաջացել է անհրաժեշտությունից դրդված: Առաջին Porsche-ի՝ 356-ի շարժիչը հենց այդպես է տեղադրվել, քանի որ դիզայներները բավարար տեղ չեն նախատեսել առջեւի մասում:

Քչերը գիտեն նաեւ, որ Porsche 911-ը պատմության ամենանշանավոր սպորտային մեքենաներից մեկն է, այն շարունակաբար արտադրվում է 1963 թվականից ի վեր, ու քիչ էր մնացել, որ օրիգինալ 911-ն անվանվեր 901:

Ի դեպ, 1898 թվականին Ֆերդինանդ Պորշեն 23 տարեկանում նախագծել ու կառուցել է «Egger-Lohner C.2 Phaeton»-ը, որը հաճախ անվանում են «Porsche P1»: Այն էլեկտրական մեքենա էր, որը համարվում է առաջին հիբրիդ-էլեկտրական մեքենաներից մեկը։

Իր բացառիկ կատարողականության շնորհիվ Porsche-ի էլեկտրական Taycan մոդելը վերաիմաստավորել է էլեկտրական ավտոմեքենայի հասկացությունը։ Այն կարող է հպարտանալ իր ամենահզոր տարբերակի տպավորիչ արագացմամբ՝ մինչեւ 100 կմ/ժ՝ ընդամենը 2,6 վայրկյանում: Taycan-ը կարելի է դասել աշխարհի ամենահայտնի սուպերքարերի շարքը: Հզորության ակնթարթային մատակարարումը՝ զուգորդված Porsche-ի հայտնի ինժեներական հմտության հետ, ապահովում է ոգեւորիչ ու հուզական պահերով լի վարորդական փորձ, որը նման չէ մյուսներին:

Նորարարական տեխնոլոգիայով է մշակված ավտոմեքենայի լիցքավորումը: Taycan-ն օժտված է մինչեւ 800 Վոլտ լարում ապահովող լիցքավորման համակարգով, որը թույլ է տալիս մեքենան 5%- 80% լիցքավորել ընդամենը 22.5 րոպեում: Այս գերժամանակակից տեխնոլոգիան, զուգակցված բարձր հզորությամբ լիցքավորիչների հետ, Taycan-ին  դարձնում են պրակտիկ ընտրություն ոչ միայն ամենօրյա, այլեւ հեռավոր ճանապարհորդությունների համար:



Taycan-ը վկայում է Porsche-ի կատարողականության ու շրջակա միջավայրի պահպանության համատեղմանը հավատարիմ մնալու մասին: Նրա նրբագեղ ու դինամիկ դիզայնը ներկայացնում են Porsche-ին բնորոշ ոճի կուլտային տարրերը՝ միաժամանակ օպտիմալացնելով աերոդինամիկ արդյունավետությունը: Շրջակա միջավայրի պահպանությունը հաշվի է առնված նաեւ ողջ արտադրական գործընթացում, որտեղ օգտագործվում են էկո-բարեպատեհ նյութեր ու արտադրության մեթոդներ:

2024 թվականից Porsche-ի էլեկտրական ավտոմեքենաների շարքին կմիանա նաեւ Macan-ը:

Porsche-ն ապագային ոգեւորությամբ է նայում ու ցանկանում շարունակել ընդլայնել կատարողականության եւ նորարարության սահմանները։ Ընկերությունը հույս ունի, որ հետագա 75 տարվա ընթացքում էլ կշարունակի ուրախացնել իր հաճախորդներին:

Porsche-ի նորություններին կարող եք հետեւել «Պորշե կենտրոն Երեւան»-ի կայքում եւ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերում:
Դիտում՝ 2572
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW