AMXTrader-ը «նախադեպը չունեցող ծրագիր է»

12.06.2023 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#AMXTrader
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը 2022 թվականի արդյունքներով արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին պարգեւատրելու միջոցառման ժամանակ ներկայացրել է ընկերության գրանցած հաջողությունները, նոր նախագծերը:

Անդրադառնալով 2023 թվականի մարտին գործարկված AMXTrader առեւտրային համակարգին նա, մասնավորապես, ասել է.

«Սա նախադեպը չունեցող ծրագիր է՝ չկա բորսա, որը հնարավորություն է տալիս վերջնական իրական ներդրողին ուղիղ կերպով հասանելիություն ունենալ դեպի իր բորսայական հարթակներ: Արդեն իսկ կան մի քանի երկրների բորսաներ, ովքեր ցանկանում են մեզնից այս ծրագրային լուծումը ձեռք բերել: AMXTrader & CDAOnline ծրագրերը արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել այնպիսի բորսաների եւ դեպոզիտարիաների մոտ, ինչպիսիք են SIX, Euroclear եւ Clearstream: Վարշավայի բորսայի 5-ամյա ռազմավարության մեջ մեր ծրագրերի արտահանումը առաջնահերթ տեղ է զբաղեցնում»:

2024 թվականին Հայաստանի ֆոնդային բորսան հատուկ անվանակարգ կսահմանի նրանց համար, ովքեր կներգրավվեն ամենաշատ հաճախորդներ՝ AMXTrader առեւտրային համակարգում գործարքներ իրականացնելու նպատակով:
Դիտում՝ 1928
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW