Փաշինյան. ԵԱՏՄ-ում լոգիստիկայի ոլորտում կան որոշակի դժվարություններ
08.06.2023 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Սոչիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:
«Չնայած արդեն ձեռնարկված քայլերին՝ մենք դեռեւս կանգնած ենք որոշակի դժվարությունների առաջ: Այս առումով կարեւոր է անդամ պետությունների միջեւ փոխգործակցությունը լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման գործում», - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ջանքեր է գործադրում տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, համապատասխան ինտեգրացիոն նախագծերի իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ պայմաններ ապահովելու ռազմավարական Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք ուղղությունների զարգացման համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: