Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզանձինք հարկային մարմնում պարզեցված հաշվառում կանցնեն

08.06.2023 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անհատ ձեռնարկատեր #հարկային մարմին #պարզեցված հաշվառում
Կառավարությունը սահմանել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը:

Կառավարության նիստում ընդունված որոշմամբ՝ կարգը կգործի 2024թ․ ապրիլի 1-ից՝ նոր համակարգի ներդրման աշխատանքներով պայմանավորված։ ՎԵԲ-ից բացի, նախատեսվում է նաեւ բջջային հավելվածի տարբերակ։

Պարզեցված հաշվառման գործընթացը հնարավոր է ապահովել միայն նոր համակարգի ներդրմամբ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նոր համակարգ ֆիզիկական անձիք մուտք են գործելու՝ անցնելով խիստ նույնականացում «Ես եմ» համակարգի միջոցով: Դա հնարավորություն կտա առանց լրացուցիչ տվյալներ լրացնելու եւ փաստաթղթեր կցելու ներկայացնել ինքնաշխատ լրացվող ՀՎՀՀ ստանալու դիմում։
Դիտում՝ 4427

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW