206 նպաստառու եւ հաշմանդամություն ունեցող գործազուրկ կունենա կայուն զբաղվածություն

08.06.2023 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նպաստառու #գործազուրկ #զբաղվածություն
Զբաղվածության խթանման միջոցառման արդյունքում 206 նպաստառու եւ հաշմանդամություն ունեցող գործազուրկ կապահովվի կայուն զբաղվածությամբ:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Միջոցառմամբ նախատեսված է հաշմանդամություն ունեցող գործազուրկների, ինչպես նաեւ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման նպատակով գործատուներին տալ աջակցություն: Այն կկազմի աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի մասնակի չափով:

Նշվում է, որ աջակցության չափը եւ տեւողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, երեխա ունենալու, ինչպես նաեւ հաշմանդամություն ունենալու հանգամանքով։

2023 թվականի ընթացքում նախատեսվում է աջակցել 206 գործազուրկ անձի, 63-ը հաշմանդամություն ունեցող է, իսկ 143-ը՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անդամ:
Դիտում՝ 3311

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW