Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

07.06.2023 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#թուրքական լիրա
Հունիսի 7-ի թուրքական լիրայի փոխարժեքի անկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ գերազանցել է 7%-ը, ինչը անկման առավելագույն ցուցանիշն է վերջին մեկ տարվա ընթացքում։

MarketWatch-ը հայտնում է, որ չնայած դրան, ներդրողները շարունակում են ներդրումներ կատարել բաժնետոմսերում՝ բարձր գնաճից խուսափելու համար։ BIST 100 ֆոնդային ինդեքսը հունիսի 7-ին աճել է 3,5%-ով, իսկ տարեկան աճի ցուցանիշը կազմել է 120%:

Լիրայի համար բացասական գործոն էր հանդիսանում նաեւ արեւմտյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ թուրքական պետական բանկերը դադարեցրել են դոլար վաճառել ազգային արժույթին աջակցելու համար։

Դա կարող է վկայել այն մասին, որ Թուրքիայի նոր կառավարությունը հրաժարվում է արժութային շուկայում թանկարժեք ինտերվենցիաներից եւ ավելի ռացիոնալ տնտեսական քաղաքականություն է վարելու։
Դիտում՝ 8583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW